ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այսօր առավոտյան CNN հեռուստաալիքին հայտարարել է, որ ինքը «չի մտածում» միլիարդատեր Իլոն Մասկի մասին և մոտ ապագայում նրա հետ չի խոսելու։ «Ես նույնիսկ չեմ մտածում Իլոնի մասին։ Նա խնդիր ունի։ Խեղճը խնդիրներ ունի», - ասել է Թրամփը։ Այն հարցին, թե արդյոք զրուցե՞լ է Մասկի հետ, նա պատասխանել է. «Ոչ։ Կարծում եմ՝ որոշ ժամանակ նրա հետ չեմ խոսի, բայց նրան ամենայն բարիք եմ մաղթում»։               
 

Լոռու մարզպետարանում ԲՀԿ-ականներն ու ՔՊ-ականներն անխոս պայքարի մեջ են

Լոռու մարզպետարանում ԲՀԿ-ականներն ու ՔՊ-ականներն անխոս պայքարի մեջ են
29.06.2018 | 03:01

Լոռու մարզի նոր կառավարիչները, ի դեմս մարզպետի ու փոխմարզպետների, որ քաղաքական երեք ուժերի ներկայացուցիչներ են՝ ՔՊ, ԲՀԿ, ՀՅԴ, պարզվում է՝ կիսելու ահագին բան ունեն:


«ՀՅԴ-ն, այսպես ասած, առայժմ մի կողմ է քաշվել, բայց ԲՀԿ-ի ու ՔՊ-ի միջև անզիջում պայքար է սկսվել վարչություններում ու բաժիններում պաշտոններ ստանձնելու և ազդեցության լծակները մեծացնելու նպատակով: Դպրոցների ու բուժհիմնարկների աշխատողներին էլ ընտրության առաջ են կանգնեցրել՝ կա՛մ ԲՀԿ-ական պետք է լինեն, կա՛մ՝ ՔՊ-ական, անկուսակցական՝ բացառվում է»,- ասաց «Իրատեսի» աղբյուրը:


Խնդիրն այլ է համայնքապետերի պարագայում: Ըստ մեր զրուցակցի՝ որոշ համայնքների ղեկավարներ և՛ լողալ գիտեն, և՛ սողալ ու հանուն աթոռի պատրաստ են համագործակցելու նույնիսկ այն մարդկանց հետ, ովքեր տարիներ շարունակ հակառակորդներ են եղել ու քեն են պահել միմյանց նկատմամբ: Բայց այժմ նրանք «դբա լավը» սկզբունքն են որդեգրել ու փորձում են իրենց տեղն ամրապնդել՝ չկողմնորոշվելով, սակայն, թե նժարի ո՞ր կողմում արժի կանգնել:


Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 5303

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ